Մյունխենի «Բավարիա»-ի ներկայացուցիչ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է թիմի վնասվածք ստացած կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Կասկած չկա, որ Ռիբերին խաղադաշտ կվերադառնա այս տարի: Սակայն ամենակարևորը նրա առողջությունն է, և ոչ ոք չի կարող վստահեցնել, որ նա ապաքինվելուց անմիջապես հետո կարող է դուրս գալ խաղադաշտ»,- հայտարարել է Ռումենիգեն:
Հիշեցնենք, որ ֆրանսիացին բաց է թողել անցյալ մրցաշրջանի վերջնամասը վնասվածքի պատճառով:








































