Արհեստական ֆոտոսինթեզի արդյունավետության նոր ռեկորդը (14 տոկոս) մոտեցնում է մարդկությանը նավթի ու գազի հիման վրա վառելիքի՝ ջրածնով փոխարինելուն, որը մշակվում է ջրի ֆոտոճեղքման միջոցով։ Այս մասին ասվում է Nature Communications-ում հրապարակված հոդվածում։
Այժմ գիտնականները ձգտում են հասնել արդյունավետության 15 կամ նույնիսկ 17 տոկոսի։
Դրանից հետո, մասնագետների խոսքով, հնարավոր կլինի մտածել տեխնոլոգիայի առևտրայնացման և էներգաշուկայից ածխաջրածինների դուրսմղման մեկնարկի մասին։







































