7days.ru-ի փոխանցմամբ՝ թագավորական ընտանիքի անդամներին պահպանում են Սքոթլանդ Յարդի հատուկ ստորաբաժանումների լավագույն սպաները։ Սքոթլանդ Յարդի աշխատակիցներից մեկը պատմել է, որ Քեյթ Միդլթոնին պահպանում են միայն կանայք։
Նման պնդմամբ հանդես է եկել արքայազն Չարլզը՝ ելնելով այն նկատառումներից, որ որևէ մեկը չկարողանա վարկաբեկել նրան, ինչպես որ դա ժամանակին պատահել է Դիանա արքայադստեր հետ։ Այն ժամանակ Դիանային մեղադրել են իր սպա պահապաններից մեկի հետ կապեր ունենալու համար։
Նրա պաշտոնանկությունից 8 ամիս անց նա զոհվեց կասկածելի հանգամանքներում։ Եվ Դիանան դրանում մշտապես մեղադրել է թագավորական պալատին։









































