Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունը ավելի քան 57 հազար կայք է հայտնաբերել, որոնք օգտագործվել են Կենտրոնական Ասիայի բնակիչներին ԴԱԻՇ-ի և այլ ծայրահեղական խմբավորումների շարքերը հավաքագրելու համար։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ փոխանցում է Gazeta.ru-ն։
«Հայտնաբերվել է ընդհանուր առմամբ ավելի քան 57 հազար կայք, որոնք սպառնալիք են ներկայացրել հավաքական անվտանգությանը։ Դրանցից 50 հազարի գործունեությունը կանգնեցված է, առանձին կայքերի հարցով անցկացվում են քննչական գործողություններ»,- ասել է նա։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է ծայրահեղական ուղղվածության առցանց ռեսուրսների կտրուկ ավելացումը Կենտրոնաասիական տարածաշրջանում:











































