2016թ․ փետրվարին «Արարատ»-ը «Վենտուրա Քաունթի Ֆյուժն» ակումբի հրավերով նախատեսում է մեկնել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգ` ուսումնամարզական հավաքի:
Նախատեսված են մի քանի ստուգողական հանդիպումներ «Վենտուրա Քաունթի Ֆյուժնի» և տեղի այլ թիմերի հետ:
«Արարատ»-ը կհանգրվանի Crowne Plaza հյուրանոցում և կմարզվի Ventura Sportsplex մարզահամալիրում, որտեղ ժամանակին հավաք են անցկացրել Անգլիայի «Վեստ Բրոմվիչ», «Սուոնսի», Շվեդիայի «Համարբյու», ԱԻԿ, MLS-ի «Պորտլենդ Թիմբերս» և «Սիեթլ Սաունդերս» թիմերը:
«Արարատ» ՖԱ, մամլո ծառայություն









































