Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն 2015թ․ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է եղել փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին տեղեկացնում է El Confidencial պարբերականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի ֆուտբոլիստը դժգոհ է եղել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի՝ իր հասցեին արված քննադատությունից։ Պերեսը Ռոնալդուին ասել էր․ «Չես կարողանում մրցակիցներիդ շրջանցել այնպես, ինչպես անում էիր նախկինում։ Դու պետք է անես դա»։
Պերեսի խոսքերից հետո Ռոնալդուն իր գործակալ Ժորժե Մենդեշին հանձնարարել է նոր ակումբ փնտրել, սակայն, այնուամենայնիվ, մնացել է մադրիդյան ակումբում։








































