Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանն արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցելուն, քանի որ իրականացնում է բարեփոխումներ և մասնակցում է դաշինքի գործունեությանը։ Այդ մասին Վիլնյուսում Լիտվայի պաշտպանության նախարար Յուզաս Օլեկասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին:
«Եթե աշխարհում կա որևէ երկիր, որն արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ապա դա կլինի Վրաստանը։ Վրաստանի ձգտումը ոչ թե անդամակցության գործողությունների պլանի նախաձեռնումն է, այլ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը»,- ասելէ նա։ Օլեկասն իր հերթին հայտարարել է, որ Լիտվան աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտմանը։









































