Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Դանիել Կարվախալը վստահ է, որ իր ակումբակից Քրիշտիանու Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:
Այդ կապակցությամբ Կարվախալն իր կարծիքն է հայտնել Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի «Էսպնայոլ»-ի դեմ հանդիպման մասին, որի ընթացքում Ռոնալդուն 5 գոլի հեղինակ է դարձել, իսկ «արքայական ակումբ»-ը հաղթել է 6:0 հաշվով:
«Նա, ով ֆուտբոլ է խաղում, գիտի, որ հեշտ չէ հինգ գոլ խփել մեկ խաղում: Թույլ մրցակցիներ չկան: Իսկ այս դեպքում խոսք է գնում աշխարհի լավագույն առաջնության մասին: Քրիշտիանուն դարձյալ ապացուցեց, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»,-Marca-ն մեջբերում է Կարվախալի խոսքերը:









































