Sunday, 05 07 2026
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»

Նախընտրում եմ գիտական աշխատանքը. Պոլիտեխնիկի նախկին ռեկտորը «նպատակահարմար չի գտնում զբաղվել վարչական կամ բիզնես ծրագրերով»

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը թեև վարչական աշխատանքի հրավերներ ստացել է, սակայն այս պահին նպատակահարմար չի գտնում ընդունել այդ առաջարկները։ Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց Հ. Թոքմաջյանը՝ հավելելով, որ նախընտրում է զբաղվել իր սիրելի գիտական աշխատանքով։

«Վարչական աշխատանքի տարիներին շատ գիտական գործեր կիսատ են մնացել։ Վարչական աշխատանքի չեմ սպասում, գիտական աշխատանքի եմ սպասում, մասնավորապես զարգացնելու եմ կապերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, իմ մասնագիտության՝ ջրային հիմնախնդիրների գծով։ Ես Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչության ղեկավարն եմ։

Այլ աշխատանքի առաջարկներ եղել են, բայց ես նպատակահարմար չեմ գտնում այս պահին զբաղվել վարչական կամ բիզնես ծրագրերով»,- ասաց նախկին ռեկտորը։

Նա ընդգծեց, որ արդեն երկու ամիս է՝ գիտական աշխատանքներով է զբաղվում։ «Օրս չի հերիքում, բավական լարված գրաֆիկով եմ աշխատում»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Պոլիտեխնիկ համալսարանից աշխատանքի հրավեր եղել է և եթե եղել է, ապա ինչպես է արձագանքել, Թոքմաջյանը պատասխանեց. «Ամենասկզբում առաջարկվել է, և ես պատասխանել եմ, որ մեկ համալսարանում երկու ռեկտոր չի լինում, իսկ այլ աշխատանքի անցնելու որևէ հիմք չեմ տեսնում»։

Ինչ վերաբերում է Պոլիտեխնիկի նոր ռեկտորի աշխատանքին, Թոքմաջյանն արձագանքեց. «Ցուցանիշները կխոսեն իրենց մասին, և դա կլինի լավագույն գնահատականը։ Ես դուրս գալուց առաջ տպել եմ ցուցանիշները, որոնք եղել են այդ պահի դրությամբ։ Կանցնի մի քանի ամիս, կլինեն նոր ցուցանիշներ, որից պարզ կլինի, թե ինչ է կատարվում»։

 

Լուսանկարը՝  Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում