Սերբիան կարող է բանակն ուղարկել Հունգարիայի հետ սահման՝ թույլ չտալու համար ներգաղթյալների հակառակ հոսք։ Այս մասին հայտարարել է աշխատանքի և սոցիալական քաղաքականության հարցերով փոխնախարար Նենադ Իվանիշևիչը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Հունգարիայում այսօրվանից ուժի մեջ է մտնում սահմանի ու փախստականների մասին նոր օրենքների փաթեթը, որը հունգարական իշխանություններին թույլ կտա հետ ուղարկել Սերբիայի կողմից սահմանն ապօրինաբար հատողներին սերբական տարածք։ Նման փախստականների թիվը վերջին օրերին հասնում է հազարների։
Իվանիշևիչը նշել է նաև, որ եթե Հունգարիան ցանկանում է վերադարձնել ներգաղթյալներին, ապա պետք է վերադարձնի նրանց Հունաստան՝ ԵՄ այդ մարդկանց մուտքի առաջին երկիր։











































