Կեսգիշերից Հունգարիայում ուժի մեջ է մտել սահմանի և փախստականների մասին օրենքների նոր փաթեթը, որը զգալիորեն խստացնում է վերահսկողությունը սահմանի նկատմամբ և պատիժը՝ այն անօրինական կերպով անցնելու համար։ Այս մասին գրում է RIA Novosti-ն։
Սահմանն ապօրինաբար հատելն այժմ կհամարվի հանցագործություն, որի համար կդատեն և բանտ կնստեցնեն կամ կարտաքսեն։ Հանցագործություն կհամարվի նաև պատը վնասելը՝ այն հաղթահաելու համար։ Խստացվել է պատիժը նաև մաքսանենգների համար, որոնք սահմանով օրինախախտների տեղափոխություն են կազմակերպում։




































