Mercedes-Benz ընկերությունը Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահում կցուցադրի Concept IAA շոու մեքենան, հայտնում է AutoBlog-ը:
Նորույթը ստացել է Intelligent Aerodynamic Automobile անվանումը, որի լուսանկարներն արդեն հայտնվել են համացանցում:
Լուսանկարներից երևում է, որ ավտոմեքենան կունենա չորս դուռ և թեք տանիք: Մնացած տեխնիկական տվյալերի մասին ընկերությունը խոստանում է տեղեկացնել Internationale Automobil Ausstellung ավտոսրահի շրջանակներում:











































