Հոլանդական ՊՍՎ-ի հարձակվող Ֆիլիպ Կոկուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղից առաջ խոսել է մրցակցի հարձակվող Մեմֆիս Դեպայի մասին, ով ժամանակին հանդես էր գալիս հենց հոլանդական ակումբում, տեղեկացնում է Clubcall.com-ը:
«Իհարկե, Դեպային ժամանակ է հարկավոր հարմարվելու համար: Գիտեմ, որ Դեպայը ֆիզիկապես շատ ուժեղ ֆուտբոլիստ է, և նա, բացի այդ, շուտ վարժվող է:
Նա շատ շուտով կդառնա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի աստղը: Մեմֆիսը փայլուն հարձակվող է, ով ունի հիանալի գոլային հոտառություն»,- հայտարարել է Կոկուն:









































