Անգլիական «Էվերթոն»-ի պաշտպան Ջոն Սթոունսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, տեղեկացնում է AS-ը:
Ըստ աղբյուրի՝ 21-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են «Չելսի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Սթոունսը կտեղափոխվի «Ռեալ» այն դեպքում, երբ թիմը կլքի Ռաֆայել Վարանը: Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է 40 մլն եվրո:









































