ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ երեկ` ժամը 18.50-ին, տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի մոտակա ավազի հանքում տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի հետևանքով քաղաքացի է մահացել:
Պարզվել է, որ «Արմավիր Շին» ՍՊԸ-ին պատկանող ավազահանքի տարածքում հանքավայրի աշխատակից` 1981 թ. ծնված Գառնիկ Մարգարյանը, դեռևս չպարզված հան-գամանքներում, հայտնվել է ստորամբարձչի (էլեվատոր) գլանաձև լիսեռի արանքում, ինչի հետևանքով ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
«Հետք»-ի փոխանցմամբ՝ «Արմավիր Շին» ՍՊԸ-ի հիմնադիրները, ըստ ՀՀ էլեկտրոնային ռեգիստրի տվյալների, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն է և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հիշեցնենք, որ նրանք խնամիական հարաբերություններ ունեն միմյանց հետ: