«Թալիբան» շարժման նախկին ղեկավար մոլլա Մոհամմադ Օմարը մահացել է բնական մահով, երկուշաբթի գրել են արևմտյան ԶԼՄ-ները՝ հղում կատարելով նրա ավագ որդու հայտարարությանը, հայտնում է Interfax-ը:
«Հավատացնում եմ ձեզ, որ նա մահացել է բնական պատճառներից: Երբ նրա առողջությունը վատացավ, նա արագ մահացավ: Բժիշկներից ստացված սկզբնական տեղեկության համաձայն՝ նրա մոտ ախտորոշվել է հեպատիտ C»,- ասել է մոլլա Մոհամեդ Յակուբը: Նա նշել է նաև, որ հայրը իրեն իրավահաջորդ չի նշանակել:
Ինչպես հայտնել են, 2015 թվականի հուլիսին աֆղանական թալիբները պաշտոնապես հաստատել են մոլլա Օմարի մահը, սակայն չեն ճշտել, թե հատկապես որ օրն է նա հեռացել կյանքից:










































