Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Թուրքական հոսք» գազատարի գործարկումը, որն ի սկզբանե պլանավորված էր 2016 թվականի ավարտին, հետաձգվում է ավելի ուշ ժամկետի։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ռուսական «Գազպրոմի» փոխնախագահ Ալեքսանդր Մեվեդևը.
«Քանի որ խողովակաշարի կառուցումը չի մեկնարկել այնպես, ինչպես որ պլանավորված էր, ուստի և այժմ խոսք չկա 2016 թվականի դեկտեմբերին այն գործարկելու մասին»։ Նա հայտարարել է, որ նման նախագծերի իրագործման համար նախատեսված նավերը սահմանափակ են, և իրենք սկսելով այնպիսի նախագծերի իրագործումը, ինչպիսիք են՝ «Թուրքական հոսքը» և «Հյուսիսային հոսք 2-ը», հիանալի գիտակցել են ողջ պատկերը։
Սրանից առաջ հաղորդվել էր, որ սառեցվել են «Թուրքական հոսք» գազատարի շուրջ ռուս-թուրքական բանակցությունները։








































