Euromag.ru-ի փոխանցմամբ՝ հնագետները Հռոմում հայտնաբերել են բացառիկ բնակատեղի, որը նոր պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպիսին է եղել հին քաղաքը 2500 տարի առաջ։ Գտածոն հայտնաբերվել է Կվիրինալ բլրի վրա՝ Հռոմի գլխավոր կայարանից ոչ հեռու։ Գիտնականները ենթադրում են, որ դրանում գտնվել է հին գերեզմանոց։
Հնագետները հայտարարել են, որ դա վերջին 10 տարում ամենակարևոր գտածոն է, քանի որ այն վերանկարագրում է Հռոմի պատմությունը թագավորների կառավարման ժամանակ։ Տունը կառուցվել է հռոմեական տուֆից, հրաբխային քարից, որոնցով հարուստ է Իտալիայի կենտրոնական հատվածը։










































