ԵՄ-ն 6 ամսով երկարացրել է պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի 149 քաղաքացիների և 37 կազմակերպությունների։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի պաշտոնական հայտարարության մեջ, որը տարածվել է այսօր Բրյուսելում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Խորհուրդը 6 ամսով երկարացրել է ԵՄ սահմանափակող միջոցառումների գործողությունը՝ կապված Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության դեմ գործողությունների հետ։ 149 անձանց և 37 կազմակերպությունների համար ակտիվների սառեցումն ու մուտքի արգելքը երկարացվել են մինչև 2016 թվականի մարտի 15-ը»,- նշվում է փաստաթղթում։
Որոշումն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնաթերթում հրապարակման պահից՝ ենթադրաբար, երեքշաբթիից։









































