Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եվրոպական Proba-2 միկրո արբանյակը Երկրին փոխանցել է Արեգակի լուսանկարները, որոնք կատարվել են այն ժամանակ, երբ նրա վրա ընկած է եղել Լուսնի ստվերը։ Այդ մասին հայտնել է Եվրոպական տիեզերական գործակալության մամլո ծառայությունը։
Proba-2-ը փորձնական միկրոարբանյակ է, որն իր չափերով չի կազմում անգամ մեկ խորանարդ մետրը։ Այն նախատեսված է նոր տեխնոլոգիաներ փորձարկելու համար։ Երկրի վրայից 600 կիլոմետր բարձրության վրա թռչող այս սարքը մեկ օրում Երկրի շուրջ կատարում է 15 ոչ ամբողջական պտույտ՝ հաճախ հայտնվելով «լուսնային ստվերի» գործողության ոլորտում։ Դրանցից մեկի ժամանակ էլ Proba-2-ի ու Լուսնի դիրքերը դասավորվել են այնպես, որ Երկրի արբանյակը գրեթե ամբողջովին ծածկել է Արեգակը։









































