Friday, 07 06 2024
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է

Այս տարի մայրաքաղաքում կհիմնանորոգվի 27 մանկապարտեզ

Շարունակվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային շրջայցերը մայրաքաղաքի վարչական շրջաններում: Հերթականը Նորք-Մարաշ վարչական շրջանն էր, որտեղ Տարոն Մարգարյանը ծանոթացել է տարեկան ծրագրով իրականացվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շրջայցի շրջանակում քաղաքապետը այցելել է նաև թիվ 123 նախադպրոցական ուսումնական հաստատություն և հետևել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախակրթարանի տնօրենը նշել է, որ նորոգումից հետո հնարավորություն կունենան ավելի շատ թվով երեխաներ ընդունել մանկապարտեզ, ինչն այսօր ըստ էության վարչական շրջանում առաջադրվող հիմնական խնդիրներից մեկն է: Սա կլինի թվով երրորդ հիմնանորոգված մանկապարտեզը, ինչն իսկապես կթեթևացնի այդ գծով առկա պահանջարկը: Քաղաքապետը շրջել է նաև մանկապարտեզի գործող խմբերում, ծանոթացել փոքրիկների առօրյային: Մանկապարտեզի կոլեկտիվը շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին` ՆՈՒՀ-երին ցուցաբերվող մշտական ուշադրության համար:

Պատասխանատուները զեկուցել են, որ առաջիկայում կմեկնարկեն նաև թիվ 124 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները և արդեն տարեվերջին Նորք-Մարաշում ամբողջությամբ կլուծվի մանկապարտեզների հիմնարորոգման խնդիրը: Ընդհանուր առմամբ Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013թ-ի ծրագրերով այս տարի մայրաքաղաքում կհիմնանորոգվի 27 մանկապարտեզ. «Վարչական շրջաններում մեկնարկել են որոշ մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները: Մենք մեր առջև խնդիր ենք դրել, որ մի քանի տարվա ընթացքում փորձենք ամբողջովին հիմնանորոգել մանկապարտեզները, որպեսզի դրանք հարմարավետ լինեն ոչ միայն երեխաների, այլև աշխատակիցների համար: Զուգահեռ այս տարի բյուջեով նաև մանկապարտեզների գույքի ձեռքբերման համար ենք միջոցներ նախատեսել և մեր նախակրթարանների համար ձեռք ենք բերելու անհրաժեշտ բոլոր պարագաները»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Երևանում փաստացի գրանցում ունեցող երեխաների համար քաղաքապետարանի ծրագրով մանկապարտեզները կշարունակեն լինել անվճար:

Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաև թիվ 26 դպրոցին հարակից տարածքում նախատեսվող ֆուտբոլի խաղադաշտի կառուցման ծրագրի ու տարածքի բարեկարգման մանրամասները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում