Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Հողերի կատեգորիան այսուհետ հեշտությամբ հնարավոր կլինի փոխել

ՀՀ կառավարությունը այսօր լրացումներ է կատարել 2001թ. ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս որոշումն արմատական է համարել։

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդերքօգտագործման արտոնագիր ունի շուրջ 500 սուբյեկտ, որոնք շահագործում են հանքերը։ Եվ պարզվում է, որ մեծ մասը հողերի կատեգորիան չի փոխել, և դրանք մինչև այսօր համարվում են գյուղատնտեսական նշանակության հողեր։ Արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինները կրում են ահռելի վնասներ, որովհետև այդ գումարները պետք է գնան ՏԻՄ-երի բյուջե և առնվազն հինգ անգամ ավելի, քան այժմ։ Այդ գումարներն ըստ էության այսօր փոշիանում են։

Հիմնական խնդիրն այն է, որ բյուրոկրատական գործընթացը շատ երկար է, քաշքշուկները` շատ և մարդիկ չեն կարողանում բոլոր ընթացակարգերն անցնել։ Այս որոշումով մենք հնարավորություն ենք տալիս այն սուբյեկտներին, որոնք դեռևս չեն փոխել կատեգորիան, արագացված գործընթացով դիմել Տարածքային կառավարման նախարարություն և շատ կարճ ժամկետում փոխել հողերի կատեգորիան։

Արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեները երկու ամսում կտրուկ ավելանալու են։ Հուսով եմ, որ ընդերքի մասին օրենքն էլ մեզ կօգնի արմատականորեն լուծել այս հարցը։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն արդեն պատրաստել է ամբողջ փաթեթը, որ մենք քարտեզներն էլեկտրոնային եղանակով տեղադրենք կայքերում։ Սա էլ լուրջ խթան կլինի այս բնագավառում թափանցիկություն ապահովելու գործում։

Եվս մեկ խնդիր. կան շահագործման թույլտվությամբ աշխատող հանքեր, որոնք չեն կարողանում հողի հարցը լուծել, որովհետև գյուղատնտեսական հողի սեփականության հարցը լուծված չէ։ Պետք է հնարավորինս սեղմ ժամկետում նախարարությունը ներկայացնի ցանկերը, որպեսզի մենք կառավարության որոշմամբ հանրային շահ ճանաչենք և օրինական դաշտ բերենք բոլոր այդ հանքերը»,- ասել է վարչապետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում