Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Հովիկ Աբրահամյանը պարգևատրել է թատերական արվեստի մի խումբ գործիչների (լուսանկարներ)

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական.-ին հայտնում են, որ մարտի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ մշակույթի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ԱԺ Պատվո մեդալներով է պարգևատրել ոլորտի մեկ տասնյակից ավելի գործիչների՝ Վարդուհի Վարդերեսյանին, Երվանդ Ղազանչյանին, Լեյլի Խաչատրյանին, Մարգո Մուրադյանին, Էվելինա Շահիրյանին, Ալեքսանդր Գրիգորյանին, Կամո Հովհաննիսյանին, Սիլվա Յուզբաշյանին, Բարսեղ Թումանյանին, Գեղանուշ Սայադյանին: ԱԺ նախագահի պատվոգրերով ու շնորհակալագրերով պարգևատրվեցին թատերական արվեստի շուրջ հինգ տասնյակ գործիչներ: Շնորհավորելով պարգևատրվածներին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է.

«Հայ թատրոնի նվիրյալներ, բարեկամներ

Հարգելի տիկնայք և պարոնայք

Թույլ տվեք ողջունել ձեզ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, և սրտանց շնորհավորել ձեր մասնագիտական տոնը` Թատրոնի միջազգային օրը:

Հայ թատրոնի հարգարժան ներկայացուցիչներ, անկախության տարիներին մեր ժողովուրդը կենսական բազում դժվարություններ է հաղթահարել և դուք միշտ նրա կողքին եք եղել: Հայ թատրոնին մատուցած ձեր ծառայություններով ու նվիրումով դուք ամեն ինչ արել եք, որ հարատևի ու զարգանա հայ բեմական արվեստը ու փոխանցվի սերունդներին: Այսօր արդեն մենք պետք է մտածենք թատրոնի՝ մեր ժողովրդի մշակութային մեծագույն արժեքներից մեկի ակտիվ զարգացման մասին, քանզի այն ինքնահաստատման ու ինքնադրսևորման կարևորագույն գործոն է: Ինչպես մեծերից մեկն է ասել՝ արվեստի վերջնական նպատակն է մարդկանց մղել անելու այն, ինչ իրենց հարկավոր է ու գիտակցել այն, ինչ իրենք գիտեն:

Թատրոնը անկեղծ երկխոսություն է հանդիսատեսի հետ, ուստի այն միշտ կմնա արդիական և, համոզված եմ, կպահպանի Վահրամ Փափազյանի, Վարդան Աճեմյանի, Հրաչյա Ներսիսյանի, Վաղարշ Վաղարշյանի, Ավետ Ավետիսյանի, Պետրոս Ադամյանի, Հովհաննես Աբելյանի, Սիրանույշի, Արուս Ոսկանյանի ու մեր թատրոնի մյուս երախտավորների ստեղծած ավանդույթները:

Ասում են` թատրոնն արվեստի տաճար է:Մեր թատրոնի ավելի քան 2000-ամյա պատմությունը վկայում է , որ մենք խնամքով ենք պահում այդ տաճարը: Այն մեզ համար ազգային մշակութային արժեք է, մեր խոսուն այցեքարտերից մեկը՝ արտաշատյան առաջնաբեմից մինչև ներկայիս մայր թատրոն:

Հարգելի բարեկամներ, տիկնայք և պարոնայք, ժամանակակից հայ թատերարվեստը զարգանում և իսկապես արժանապատվորեն շարունակում է հայ թատրոնի հարուստ ավանդույթները: և դա շնորհիվ բոլոր նրանց, ովքեր կերտում են այդ պատմության այսօրվա էջերը` ռեժիսորից մինչև դերասան, դիմահարդարից մինչև նկարիչ, մինչև սպասարկող անձնակազմի յուրաքանչյուր աշխատակից, որովհետև այն, ինչ տեսանելի է բեմում, ստեղծվում է նաև շատ շատերի անտեսանելի ջանքերով:

Մեր ժամանակներում հասարակությանն ավելի հանդուրժողականություն ու բարյացակամություն է անհրաժեշտ, և հենց թատրոնն է, որ մարդուն դարձնում է ավելի անկեղծ, ավելի մարդկային ու հոգեպես ավելի հարուստ: Այս առումով ես շատ բարձր եմ գնահատում թատրոնի դերը հասարակության կյանքում, որովհետև այն մարդկանց հոգևոր ու բարոյական դաստիարակության կարևորագույն գործոններից մեկն է: Աջակցելով թատրոնին, վերարժևորելով մեր մշակութային ժառանգությունը` դրանով իսկ յուրաքանչյուրս աջակցում ենք մարդկանց բարոյական ոգու ամրապնդմանը և ավելի առողջ հասարակություն ունենալուն:

Սիրելի բարեկամներ, ես շնորհակալ եմ ձեր նվիրվածության, ձեր կատարած աշխատանքի համար, որն ուղղված է հասարակությունն ու աշխարհն ավելի հանդուրժող, ավելի բարյացակամ ու ավելի մարդկային դարձնելուն:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, շնորհավորում եմ բոլոր պարգևատրվածներին և մաղթում առողջություն, անսպառ եռանդ, նորանոր ստեղծագործական մտահղացումներ և ձեռքբերումներ ու թող բեմարվեստին մատուցած ձեր ծառայությունները միշտ բարձր գնահատվեն»:

Թատերական գործիչներն իրենց երախտիքի խոսքերն են ուղղել ՀՀ ԱԺ նախագահին՝ բարձր գնահատանքի ու թատրոնի նկատմամբ հետևողական հոգատար վերաբերմունքի համար: ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանն իր հերթին շնորհավորեց ԱԺ նախագահին Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, նշելով, որ Հովիկ Աբրահամյանն առաջին պետական այրն է, որ դեռևս տասնվեց տարի առաջ արժանացել է Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակին: Երվանդ Ղազանչյանը ներկաների անունից շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին` նշեց, որ նրա հոգատար վերաբերմունքն իրենք զգացել են միշտ:

Հովիկ Աբրահամյանը ներկաներին տեղեկացրել է, որ ԱԺ Պատվո մեդալի է արժանացել նաև Սոս Սարգսյանը, ով առողջական խնդիրների պատճառով ներկա չէ պարգևատրման արարողությանը: ԱԺ նախագահը նշեց, որ ինքը կայցելի և անձամբ կշնորհավորի Վարպետին և կհանձնի մեդալը:

Պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը, խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում