Sunday, 05 05 2024
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական.հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը

Հայաստանի 3700 քաղաքացու համար հանվել է ՌԴ մուտքի արգելանքը

Ռուսաստանի Դաշնություն մուտքի արգելանք ունեցող ՀՀ քաղաքացիների արգելքը հանելու գործընթացում լուրջ առաջընթաց կա, ինչը հայ-ռուսական արդյունավետ համագործակցության արդյունք է: Եթե գործընթացի սկզբում Հայաստանի միգրացիոն ծառայության ուղարկած դիմումների միայն 23 տոկոսի պատասխաններն էին հետ գալիս, ապա հիմա՝ 63 տոկոսը, կամ 3 դիմումից երկուսի դեպքում դրական պատասխան է գալիս: Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում ասել է ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

«Սա շատ աշխատատար գործընթաց է, որովհետև յուրաքանչյուր անձի հետ առանձին աշխատանք է տարվում, նրանցից յուրաքանչյուրին բացատրվում է դիմում գրելու ձևը, բովանդակությունը, ինչ փաստաթղթեր է պետք ներկայացնել, որովհետև շատ դեպքերում նրանք տեղյակ էլ չեն՝ ինչ պետք է անեն: Մինչև այս պահը մեզ 11 հազար անձ է դիմել Ռուսաստան մուտքի արգելանքը հանելու խնդրանքով: Մենք արդեն 9500 դիմում ուղարկել ենք Ռուսաստանի միգրոցիոն ծառայություն և ստացել ենք 7500 պատասխան: Այսօրվա դրությամբ, արդեն կարողացել ենք 3700 անձի համար հանել արգելանքը, ինչը եղել է լարված և ծանրա բեռնված աշխատանքի արդյունքում»,- ասաց Եգանյանը:

Եգանյանն ընդգծել է, որ ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայությունը ՀՀ քաղաքացիներին այս ծառայությունը մատուցում է բացարձակապես անվճար, շատ սրտացավ վերաբերմունքով: «Մենք դրա համար առանձնացրել ենք մի բաժին, որն իր կանոնադրական գործառույթներից դուրս կատարում է այդ աշխատանքը, որովհետև մեր կանոնադրության մեջ նման գործառույթ նախատեսված չէ: Սակայն մենք առանց տրտնջալու անում ենք այս ծանր, դժվար, բայց խիստ կարևոր աշխատանքը: Մի կարևոր հանգամանք էլ նշեմ, որ նման ձևաչափի համագործակցություն չկա որևէ այլ երկրի հետ: Սա հայ-ռուսական արդյունավետ համագործակցության լավ օրինակ է»,- ընդգծել է միգրացիոն ծառայության պետը:

Դիտարկմանը, թե լինում են դեպքեր, երբ ՌԴ միգրացիոն ծառայության կայքում երևում է, որ անձի արգելանքը հանված է, սակայն նրանց օդանավակայանից հետ են ուղարկում՝ պնդելով, որ արգելանքը դեռ հանված չէ, Եգանյանը պատասխանեց. «Այո, ցավոք, լինում են նման դեպքեր, սակայն ընդամենը 3-4 տոկոսի դեպքում է դա լինում: Դա կապված է նրա հետ, որ արգելանքը հանելուց հետո այդ տեղեկատվությունը ժամանակին չի հասնում սահմանապահ ծառայությանը: Այսինքն, միգրացիոն ծառայությունը պետք է այդ տեղեկատվությունն ուղարկի սահմանապահ ծառայություն, որը պետք է տեղայնացնի այն: Մեծ երկ իր է, մեծ համակարգ է գործում, ուստի նման դեպքեր էլ կարող են լինել, սակայն դրանք ժամանակի ընթացքում կարգավորվում են»,- ընդգծեց Եգանյանը:

Նա նկատել է, որ Ռուսաստանի միգրացիոն ծառայությունն էլ բավականին ծանրաբեռնված է աշխատում, որպեսզի որքան հնարավոր է արագ խնդիրները կարգավորվեն: Եգանյանի խոսքով՝ ռուսական միգրացիոն ծառայությունը Հայաստանից ուղարկած յուրաքանչյուր դիմում ուսումնասիրելու համար աշխատող է առանձնացնում, որը պետք է ուսումնասիրի դիմող անձի գործունեությունը Ռուսաստանում, որի հիման վրա էլ հետագայում որոշում է կայացվում:

Եզրափակելով խոսքը՝ ՀՀ միգրացիոն ծառայության պետը նկատեց, որ երկու երկրների միգրացիոն ծառայությունների համագործակցությունը հայ-ռուսական համագործակցության լավ օրինակ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում