ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանին հանձնարարել է բանակցություններ վարել ՌԴ գործընկերների հետ՝ ՌԴ քաղաքացիների մուտքը ՀՀ առանց արտասահմանյան անձնագրերի առկայության թույլատրելու համար:
Իր հերթին, Գագիկ Եգանյանը տեղեկացրեց, որ հարցը նախատեսված է նաև Մաքսային միության ճանապարհային քարտեզով և դրա շուրջ նախատեսված են քննարկումներ: Եգանյանը վստահեցրեց, որ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ քննարկումներն արագորեն կսկսվեն: