Հյուսիսային Դակոտա նահանգի նահանգապետը երեքշաբթի ստորագրել է աբորտները վերահսկող ամենակոշտ միջոցառումների փաթեթը, համաձայն որի՝ արգելվում է պտղի՝ դաուն ախտանշանի հայտնաբերման դեպքում հղիության արհեստական ընդհատում կատարել: Այս մասին հաղորդում է Fох հեռուստաալիքը:
Ընդունված փաթեթով արգելվում է նաև երեխայի սրտի բաբախյունը լսելուց հետո ցանկացած մոտիվով դադարեցնել հղիությունը: Օրինազանց բժիշկները կդատապարտվեն մինչև 5 տարվա ազատազրկման և կվճարեն 5 հազար դոլար տուգանք: