Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բուլղարիայի ԱԳՆ-ը պաշտոնապես արգելել է երկրի օդային տարածքով Ռուսաստանի ինքնաթիռների թռիչքները, որոնք մարդասիրական օգնություն են փոխադրում Սիրիայի համար։ Այդ մասին նշված է Բուլղարիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ հունական մամուլը հայտնել էր, որ Բուլղարիայի այդ քայլի պատճառով ռուսական երկու ինքնաթիռներ մարդասիրական օգնությունը Սիրիայի տարածք են հասցնելու Իրանի տարածքով, որով և հանվում է Հունաստանի օդային տարածքից օգտվելու հարցը։ Որոշ տվյալներով՝ Հունաստանը նույնպես արգելել է ռուսական ինքնաթիռներին այդ նպատակով օգտվել իր օդային տարածքից։