Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը ծրագրել է պաշտոնական այցով ժամանել Հայաստան և Աբխազիա։ Այդ մասին հայտարարել է Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը։
Նա մանրամասնել է, որ Ակսյոնովը Հայաստանում մասնակցելու է միջտարածաշրջանային ֆորումի, որում ներկայացվելու է ղրիմյան մեծ ստենդ։ Մուրադովի խոսքերով՝ Ակսյոնովը Աբխազիա կմեկնի Սոչի այցելելու շրջանակներում։