Անհայտ անձինք Փարիզում ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեից գողացել են նրա սկուտերը, որով նրան ձերբակալել էին անցած տարվա նոյեմբերին՝ անսթափ վիճակով վարելու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով France Bleu ռադիոկայանին:
Դեպարդյեն, որը վերջերս է ՌԴ քաղաքացիություն ստացել, անձամբ է Փարիզի ոստիկանությանը հայտնել տրանսպորտային միջոցի անհետացման մասին: Ոստիկանության ներկայացուցչի տվյալներով՝ սկուտերը կայանված է եղել մայրաքաղաքի 7-րդ շրջանում՝ Լիլ փողոցի վրա:
Չնայած ռուսական անձնագրի առկայությանն ու Բելգիա տեղափոխվելուն՝ Դեպարդյեն բավականին հաճախ է լինում Փարիզում:











































