Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

ՀՀ-ում ընդդիմադիր դաշտ չի ձևավորվի, եթե ընդդիմադիրներին պորտֆելներ տրվեն. Գ. Սահակյան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն ու պահանջները և՛ խորը ցավ են, և՛ ծաղր՝ մեր իրականության համար: Մի կողմից՝ լուրջ կարելի է մեկնաբանել, մյուս կողմից՝ ժողովրդի շրջանում անեկդոտներ են ստեղծվում: Քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով ներքաղաքական զարգացումների մասին:

Նրա խոսքով՝ չէր ցանկանա, որ ժողովրդին այսօր-վաղը հուսահատության հասցնեին: Բանախոսի գնահատմամբ՝ դրականն այն է, որ ստեղծվում է նոր քաղաքական մշակույթ: Սակայն, նրա կարծիքով, ծաղր է այն, որ երկու ամիս է՝ ընտրություններից հետո հնչում է «ես նախագահ եմ» արտահայտությունը, սակայն դրան հաջորդում է՝ «ես նախարար եմ»:

«Ասում են, թե մեր թեկնածուները կլինեն քաղաքացիական հասարակությունից, իբր թե ես ու դուք քաղաքացիական հասարակությունից չենք: Նա չունի կադրային բանակ ու քաղաքական թիմ. ավագանու ցուցակում հայտնված մարդիկ իրենց անունները կարդում՝ զարմանում են. սա ծաղր է»,- նման տեսակետ հայտնեց Գալուստ Սահակյանը:

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ Գալուստ Սահակյանն ասաց, որ բոլոր քաղաքական ուժերը հանկարծ սկսեցին սիրել Երևանը, իսկ Հանրապետականն ասում է՝ կարևորն այն է, որ երևանցիները սիրեն քաղաքական գործիչներին:

«Ընդդիմադիրներն առանց պատկերացնելու քաղաքն ու նրա օրգանիզմը՝ իրենց կուսակցական ճանապարհի տերիտորիա են պատկերացնում Երևանը: Խոսում են Երևանում վերելակների, աղբահանության խնդիրներից՝ այն դեպքում, երբ Հայաստանի խնդիրն է դա, իսկ Երևանը կենսակերպ է, կարճ ժամանակում չենք կարող երևանյան հոգեբանության դրսևորումներով ճանապարհ հարթել: Եթե ՏԻՄ-երի փորձ ձեռք բերած լինեին, կիմանային՝ ինչի մասին է խոսքը»,- նշեց Գալուստ Սահակյանը՝ կեղծ նոտաներ տեսնելով ընդդիմության գործելակերպում այս ընտրությունների վերաբերյալ:

Հանրապետական խմբակցության ղեկավարի կարծիքով՝ ՀՀ-ում ընդդիմադիր դաշտ չի ձևավորվի, եթե իշխանություն դառնան ընդդիմադիրները, նրանց պորտֆելներ տրվեն, իսկ եթե պորտֆելներ են ուզում, թող ասեն, որ ուզում են մարզպետ, քաղաքապետ դառնալ և այլն:

«Մենք կողմնակից ենք, ես տրամադրված եմ համագործակցությունների, որովհետև մենք մեր իրականության մեջ թշնամիներ չպետք է որոնենք, մենք բոլորս պայքարում ենք հզոր Հայաստանի համար: Դրա համար քաղաքական դաշտը պետք է շատ ակտիվ, երբեմն շատ անհանգիստ լինի, իսկ դժբախտ չի կարող լինել, ինչը մենք տեսնում ենք այս օրերին»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կգնա՞ երկխոսության, պատասխանեց, որ իրենց՝ իշխանության մոտեցումը հետևյալն է. ուզում են, որ ժողովրդի համար հասկանալի դառնա, թե լուծումները որտեղ պետք է փնտրել:

«Եթե նույնիսկ չգնա, մենք արդեն աշխատում ենք, մենք անում ենք այն ծրագրերը, որոնց վերաբերյալ խոստումներ ենք տվել: Մենք ուզում ենք ընդդիմություն, որի արդյունքները տեսանելի կլինեն»,- եզրափակեց իր խոսքը Գալուստ Սահակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում