Tuesday, 30 06 2026
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները

Կշտանալու պահը կամ «ազգային փրկության կառավարություն». մամուլ

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և գործող նախագահ Սերժ Սարգսյանի միջև նամակագրական երկխոսությունը նորանոր հորիզոններ է նվաճում՝ իր շարունակականությամբ սպառնալով անգամ ամենավարկանիշային սերիալներին, գրում է «168 ժամը» առաջնորդողում:

Սերժ Սարգսյանի երեկվա պատասխան-նամակը Րաֆֆի Հովհաննիսյանին նոր էջ բացեց այդ գործընթացում: Գովեստի ու մեծարանքի խոսքեր շնորհելով աշխարհի վրա դառնացած ու արդեն ավելի քան տասը օր քաղցած Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին, Ս. Սարգսյանը նրան կոչ է արել դադարեցնել հացադուլը և երկու օր կազդուրվելուց հետո միասին լուրջ աշխատել: Ընդ որում, Ս. Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մի քանի պաշտոն պահանջելու քայլին որոշակի որակումներ տալով հանդերձ, հայտարարում է. «Ինձ ուրախացնում է, որ Դուք ունեք նաև ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման պատրաստակամություն, և այդ հարցում մեր կարծիքները կարծես բավականաչափ մոտ են: Ես վստահ եմ, որ եթե մենք սկսենք միասին նպատակադրված աշխատել, հիմնվելով պատկերացումների ընդհանրությունների վրա, հաստատապես արդյունքի կհասնենք: Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք, խնդրում եմ, հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվեք, և մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզև շատ հում, շարադրանքը»:

Այս հայտարարությունն իրականում ոչ այլ ինչ է, քան Ս. Սարգսյանի արձագանքն առ այն, որ պատրաստ է ընդունել Րաֆֆի պահանջ-առաջարկները և բավարարել դրանք՝ եթե ոչ ամբողջությամբ, ապա «թուղթուգրիչով» դետալների վրա «միասին աշխատելով»: Թե ի՞նչը կամ ո՞վ ստիպեց Րաֆֆի Հովհաննիսյանին՝ իր պայքարը միստիկ հարթությունից տեղափոխել նախադեպը չունեցող «կառուցողական դաշտ», առայժմ դժվար է ասել: Բայց մի կողմ թողնենք «գործարքի», «իշխանությանը ծախվելու» մասին մշտական գնահատականները, որոնք ուղեկցել են ցանկացած ընդդիմադիր շարժման: Ընդունենք, որ այն, ինչ անում է Րաֆֆին, անում է միանգամայն անկեղծ մղումով ու բացառապես հայրենիքի շենացման մասին մտահոգությունից ելնելով և տակավին չի կարևորում իր անձը: Այդ դեպքում, սակայն, հարց է առաջանում՝ ինչի՞ համար է ավելի քան երկու շաբաթ շարունակվող հացադուլը՝ հարակից միջոցառումներով: Ի՞նչ իմաստ ուներ հացադուլ հայտարարել, այսքան աղմուկ բարձրացնել, եթե կարելի էր համաձայնության գալ անմիջապես ընտրություններից հետո: Քանի որ իրականում Րաֆֆին այսօր Ս. Սարգսյանից պահանջում է այն, ինչ վերջինս նրան, ըստ էության, առաջարկել է նախագահական ընտրությունների հաջորդ օրը: Ու, ինչպես պարզվեց Ս. Սարգսյանի ասուլիսից, «Ժառանգության» առաջնորդին հետաքրքրել է ավելի շատ իշխանության հետ համագործակցության ձևաչափը, մասնավորապես՝ կոալիցիա կազմելու հնարավորությունը: Ս. Սարգսյանի պատասխանից, ի դեպ, բխում է նաև, որ «հոգ է տարված» նաև ձևաչափի մասին: Մեծ հավանականությամբ, Ս. Սարգսյանը կարող է Ր. Հովհաննիսյանին առաջարկել կազմել ոչ թե կոալիցիոն, այլ, ասենք, «ազգային փրկության կառավարություն»: Այդ ձևաչափը, այլ առավելություններից բացի, շատ գեղեցիկ է հնչում՝ համ ազգային է, համ փրկության, համ էլ, ամենակարևորը՝ կառավարություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում