Բրիտանական հակահետախուզության ղեկավար Ջոնաթան Էվանսն ապրիլին թոշակի կանցնի: Այս մասին տեղեկացրել է Բրիտանիայի ՆԳ ղեկավար Թերեզա Մեյը: «Ես շնորհակալ եմ նրան ազգային անվտանգության մեջ ունեցած անգնահատելի ներդրման համար»,- ասել է Մեյը:
Նրա խոսքերով՝ հատուկ ծառայության ղեկավարն իր կյանքի 33 տարիները նվիրել է երկրի բարօրությանը: Նախարարը հատկապես նշել է Էվանսի հաջողությունները 2012 թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ:
Լիազորությունների ժամկետը լրանալուն պես Էվանսը կլքի իր պաշտոնը: