Thursday, 02 07 2026
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել

Փախչում են ոչ միայն մարդիկ

Հայաստանի քաղաքական շուկայում տեղի ունեցող գործընթացները հասարակական լայն ուշադրությունը զգալիորեն շեղել են տնտեսական, ավելի շուտ՝ ֆինանսական շուկայում տեղի ունեցող գործընթացներից: Իսկ այստեղ տեղի է ունենում դրամի արժեզրկման գործընթաց, որը, սակայն, տարբեր փորձագետներ համարում են որոշակիորեն պարադոքսալ, քանի որ չեն տեսնում արժևորման լուրջ և համակարգային նախադրյալներ: Այստեղ միգուցե մենք գործ ունենք արտահանմանը միտված դրամավարկային քաղաքականության հետ, երբ դրամի արժեզրկման քաղաքականություն է վարվում արտահանումը խրախուսելու համար, թեև իհարկե՝ պաշտոնապես Հայաստանում ոչ մի արժեզրկման կուրս էլ չի կարող լինել, քանի որ պաշտոնական տարբերակով Հայաստանում փոխարժեքը լողացող կուրսով է ձևավորվում: Բայց նաև գաղտնիք չէ, որ իրականում ոչ թե լողում է կուրսը, այլ այն պետք եղած ժամանակ, պետք եղած ջրի քանակով, պետք եղած տաքությամբ կամ սառնությամբ «լողացնում է» Կենտրոնական բանկը:

Խնդիրը, սակայն, այստեղ այն է, որ խոսքն ավելի շատ ոչ թե արտադրանքի, այլ կապիտալի արտահանման մասին է, որի կապակցությամբ ահազանգում են շատ փորձագետներ, ինչպես նաև տեղեկություններ են հրապարակվում լրատվամիջոցներում: Այսինքն, Հայաստանից կա կապիտալի մեծ արտահոսք, ինչն էլ կարող է բերել դրամի արժեզրկման, քանի որ սեփականատերերից շատերն իրենց ունեցվածքը վաճառում են դրամով. այդպես է պահանջում օրենքը, և հետո վերածում են դոլարի՝ առաջացնելով դոլարի մեծ պահանջարկ և հետևաբար բարձրացնում գինն ու արտահանում Հայաստանից: Այլ կերպ ասած՝ Հայաստանից կապիտալը փախչում է: Սակայն սա էլ զարմանալի չէ: Վիճակը Հայաստանում այնպիսին է, տնտեսական քաղաքականության էֆեկտիվությունը, կառավարման և բիզնեսի իրական բարքերը այնպիսին են, որ Հայաստանից ոչ միայն մարդկանց, այլ նաև կապիտալի մոտ է փախչելու ցանկություն առաջանում: Հայաստանը, չնայած տարբեր միջազգային զեկույցներում ստանում է ռեվերանսներ՝ հիմնականում փաստաթղթային իմիտացիոն ռեֆորմների համար, այնուհանդերձ, իրականում տնտեսական վիճակը պարզապես աղետալի է: Իսկ կապիտալը փնտրում է առավել ապահով տեղեր, և չնայած այսօր աշխարհում գրեթե ամենուր ճգնաժամ է, միևնույն է՝ այդ ճգնաժամերն ավելի ապահով են, քան Հայաստանը, որը ըստ Սերժ Սարգսյանի, հաղթահարել է տնտեսական ճգնաժամի հետևանքները:

Սակայն միևնույն ժամանակ խնդիրն ունի նաև այլ ասպեկտ: Խոսքը քաղաքական բաղադրիչի մասին է: Հայաստանում տնտեսական կապիտալը սերտորեն շաղկապված է քաղաքականության, քաղաքական պրոցեսների հետ: Եվ այս առումով՝ կապիտալի շարժը ոչ միայն տնտեսական ազդակների արդյունք կարող է լինել, այլ նաև քաղաքական: Այսինքն, Հայաստանում ակներևաբար կա կապիտալի կրող մի խավ, որը սկսել է իրեն քաղաքականապես այնքան էլ ապահով չզգալ և աստիճանաբար փորձում է հեռանալ Հայաստանից: Այսինքն, այստեղ գործ ունենք նաև քաղաքական ինդիկատորի հետ, որը թողնում է իր տնտեսական էֆեկտները: Բայց պետք է, իհարկե, ամրագրել, որ տնտեսական էֆեկտները բացասական են, քանի որ տուժողը վերջին հաշվով լինում է պետությունն ու քաղաքացին, որն առանց այդ էլ սոցիալական ծանր վիճակում է: Հայաստանում փոփոխությունների խնդիրը պետք է լինի ոչ թե մարդկային արտագաղթին կապիտալի արտագաղթ գումարելը, այլ հակառակը՝ բիզնեսն ու քաղաքականությունը սկզբունքորեն տարանջատելը և սեփականության օրինական անձեռնմխելիությունը երաշխավորելով՝ երկուստեք արդյունավետ դարձնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում