Liza.ua-ի փոխանցմամբ՝ ձմերուկի դիետան մեր օրգանիզմից բառացիորեն հանում է ամեն ավելորդ բան: Սեխը նույնպես շատ օգտակար է: Ձմերուկը 100-տոկոսանոց դիետիկ մթերք է: Այն ունի ցածր կալորիաներ: Ձմերուկն ավելի քան 90 տոկոսով բաղկացած է ջրից, սակայն նրանում շատ են հանքանյութերն ու բետա-կարոտինը:
Կարճ ժամանակահատվածում ձմերուկի դիետան կօգնի զգալիորեն նիհարել և դրա հետ մեկտեղ երիտասարդացնել օրգանիզմը: Ձմերուկն արագորեն տալիս է հագեցածության զգացում, ինչը մարդուն կօգնի չտառապել քաղցից: Ավելորդ կիլոգրամներից ազատվելը տեղի է ունենում հեղուկի ինտենսիվ դուրսբերման հաշվին: Դա նպաստում է ճարպի նվազեցմանը, օրգանիզմը տոքսիններից ազատելուն ու երիկամների բեռնվածությունը նվազեցնելուն:










































