Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Ռուսաստանը խանգարեց վերջին պահին

Հայ-ադրբեջանական շփման գծում մոտ երկու-երեք ամիս տևած դադարն ու կայունությունը կրկին խախտվել են լարվածության կտրուկ ավելացմամբ և հայկական բնակավայրերի ինտենսիվ հրետակոծություններով: Հայ-ադրբեջանական սահմանային գոտում լարվածության այդ «կարդիոգրամանե դարձել է կարծես թե սովորական ընթացք վերջին երկու-երեք տարիներին:

Կայունության փուլերին հաջորդում է լարվածության բռնկումը: Ներկայումս կարծես թե մտել ենք լարվածության բռնկման փուլ: Մի կողմից այդ հանգամանքը արդեն ինչ-որ առումով զգոնությունը բթացնող գործոն է դարձել, այսինքն՝ հանրությունը սկսում է կարծել, որ հերթական փուլն է և ինչ-ինչ դիվանագիտական անցուդարձից հետո կրկին կգա կայունության փուլը, մյուս կողմից, սակայն, իրավիճակը տարածաշրջանում լարվում է անընդհատ, և ամեն անգամ կայունությունը կարող է լինել պարզապես պատերազմի վերջին կաթիլը: Ամեն դեպքում, առնվազն այն, որ լարվածության ամեն փուլ ավարտվում է մարդկային կորուստներով՝ արդեն իսկ լրջագույն մտահոգության տեղիք է, և այն, որ դրան կարող է հաջորդել կայունությունը, ոչ թե պատերազմը, մեծ հաշվով, դառնում է թույլ մխիթարություն՝ մենք կորցնում ենք մեր զինվորներին, մեր մարդկանց: Ընդ որում՝ սա արդեն իսկ պատերազմ է, պարզապես քողարկված պատերազմ կամ ինչպես մի առիթով ՊՆ մամուլի քարտուղարն էր բնորոշել՝ դանդաղ պատերազմ:

Իրավիճակը փոքրիշատե հասկանալու կամ պատկերացնելու համար հարկ է համադրել այն գործոններն ու իրադարձությունները, որոնց պայմաններում տեղի է ունեցել լարվածության հերթական բռնկումը: Այն սպասվում էր, դեռևս գարնանը փորձագիտական մակարդակով հավաստիացումները բազմաթիվ էին, որ Բաքվում հունիսին կայանալիք Եվրոպայի օլիմպիադայից հետո Ադրբեջանը կանցնի ագրեսիայի նոր փուլի: Նշվում էր հավանական ժամկետ օգոստոսը: Օգոստոսը անցավ, փաստորեն Ադրբեջանը պլանները տեղափոխեց սեպտեմբեր: Չի բացառվում, որ այսպես ասած՝ անակնկալի բերելու համար, երբ հայկական կողմը կսպասեր օգոստոսին, օգոստոսը կանցներ, և զգոնությունը փոքր-ինչ կնվազեր, ու սեպտեմբերին կլինեին ուժգին հարվածներ: Սակայն, եթե այդ գործոնը կա, ապա այն անկասկած առանցքայինը չէ:

Ըստ էության, ռազմական ավանտյուրան, որին պարբերաբար դիմում է Ադրբեջանը, անկասկած ավելի մեծ խաղի հետևանք է, և Բաքուն չի գնա այդպիսի քայլերի, եթե չունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ազդեցիկ տերություններից գոնե մեկի հավանությունը: Եվ այս տեսանկյունից խիստ հատկանշական է, որ Ադրբեջանը հայկական խաղաղ բնակավայրերի ինտենսիվ, խոշոր տրամաչափի հրթիռակոծման գնաց այն բանից հետո, երբ սեպտեմբերի 1-ին անակնկալ աշխատանքային այցով Բաքու էր մեկնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այն, որ այցը կրում էր անակնկալ բնույթ՝ վկայում է, որ Ռուսաստանն այդ այցով փորձել է Բաքվի հետ շտապ համաձայնություն ձեռք բերել: Եվ եթե այդ այցը դեռ չավարտված՝ Բաքուն դրսևորում է ագրեսիվություն, վկայում է, որ այդ ագրեսիվությունը համաձայնության փաթեթի մաս է:

Իրավիճակը ավելի ամբողջականացնելու համար հարկ է նաև արձանագրել, որ այդ շրջանում տեղի է ունեցել տարածաշրջանի համար կարևոր իրադարձություն՝ օգոստոսի 26-ին Վրաստանում բացվել է ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը, ըստ էության ՆԱՏՕ-ի ներկայություն սկզբնավորելով Հարավային Կովկասում: Սրան զուգահեռ՝ սեպտեմբերին սպասվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, որի շրջանակում ծրագրվում էր Սարգսյան-Ալիև հանդիպում: Սակայն այդ հանդիպումը Նյու Յորքում չի կայանա, առավելագույնը կարող է լինել արտգործնախարարների հանդիպում: Նախագահների հանդիպման ակտիվ ջանքեր էր գործադրում Միացյալ Նահանգները, որի համար ներկայումս տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը կարևոր են աշխարհաքաղաքական մի շարք զարգացումների տեսանկյունից:

Ռուսաստանը կարծես թե սիրահոժար համակերպվել էր մտքին, որ ղարաբաղյան բանակցություններում և ըստ էության դրանով իսկ տարածաշրջանային կայունության ու անվտանգության հարցերում գերակա դիրքի է գալիս Միացյալ Նահանգները: Սակայն շատ հավանական է, որ Ռուսաստանը փորձեց խաղալ ժամանակի վրա, դադար վերցնել և հարվածել գործընթացին վերջին պահին: Այսինքն, չունենալով ԱՄՆ-ին երկարաժամկետ դիմագրավելու ռեսուրսներ, Ռուսաստանը երևի թե, այսպես ասած, հանձնվեց սկզբում, քիչ ռեսուրսներով վերջին պահին խանգարելու համար, այսինքն՝ որպեսզի ռեսուրսները բավականացնեին խանգարելուն:

Եվ այս տեսանկյունից, Ռուսաստանն, ըստ երևույթին, ընտրեց պահը, երբ Վրաստանում ՆԱՏՕ-ի կենտրոնը բացվեց, ինչը տարածաշրջանի անվտանգության համակարգի արդյունավետության բարձրացման համար մեծ նշանակություն ունեցող քայլ է: Այդ քայլին ի պատասխան, Մոսկվան ըստ էության Ադրբեջանի միջոցով լարեց իրավիճակը տարածաշրջանում: Խնդիրն այն է, թե ինչքան ռեսուրս ունի Մոսկվան այդ լարվածությունը պահելու համար, ինչքան է Բաքվի ռեսուրսը, և ինչ է հակադրելու դրան Միացյալ Նահանգները:

Այս համատեքստում առանցքային հարցն, իհարկե, այն է, թե այդ ամենում ի՞նչ դեր ունի Հայաստանը և արդյո՞ք Հայաստանն ի վիճակի է ստեղծված իրավիճակում որևէ ինքնուրույն պետական քաղաքականության, բացի սահմանների պաշտպանության գործում բանակի պրոֆեսիոնալ և արդյունավետ գործողություններից, ու նաև Հայաստանի անելիքի բեռը բացառապես հենց բանակի ուսերին չթողնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում