Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

Հայաստանի համար տագնապալի հեռանկար Մոսկվայում

Այսօր հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ նույն օրը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ հաղորդագրության՝ հանդիպման օրակարգում կլինեն երկկողմ հարաբերությունների խորացման հարցերը:

Դատելով նրանից, որ հաղորդագրությունը տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը, կարող ենք եզրակացնել, որ հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայի նախաձեռնությամբ: Դատելով հանդիպման բովանդակության ազդից՝ կարող ենք եզրակացնել, որ Մոսկվան, ըստ էության, որոշակի անհանգստություններ կամ դժգոհություններ ունի Հայաստանի հետ կապված: Սրա մասին է վկայում երկկողմ համագործակցությունը խորացնելու մասին քննարկումների ազդարարումը, քանի որ երկկողմ հարաբերությունների հարցում Հայաստանը ՌԴ հանդեպ կարծեք թե անում է նույնիսկ ավելին, քան հնարավոր է կամ տրամաբանական:

Սրան զուգահեռ, Սերժ Սարգսյանի այցի մասին հաղորդագրությունը վկայում է, որ այցը լինելու է, այսպես ասած, հանպատրաստից, այսինքն՝ դրա անհրաժեշտությունը նոր է առաջացել: Եվ այս համատեքստում հետաքրքրական է, որ գրեթե նույն կերպ էլ տեղի ունեցավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու: Իսկ այդ այցից հետո էլ սկսվեց Տավուշի մարզի հուժկու հրետակոծումը, որը շարունակվում է արդեն երկու գիշեր:

Ի դեպ, շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե արդյոք այն բանից հետո, երբ Կրեմլը հայտարարել է Սերժ Սարգսյանի Մոսկվա մեկնելու մասին, Տավուշի մարզի ռմբակոծումը կամ հրետակոծումը ադրբեջանցիները կդադարեցնե՞ն: Խնդիրն այն է, որ Սարգսյանի Մոսկովյան այցի մասին Կրեմլի հաղորդագրությունը հաջորդում է սահմանային լարվածությանը, ինչը, մեղմ ասած, հիմք է տալիս ենթադրել, որ Կրեմլը կարող էր այդ լարվածությունն օգտագործել Սերժ Սարգսյանին Մոսկվա կանչելու համար:

Բոլոր դեպքերում, սեպտեմբերի 7-ի մոսկովյան այցը իսկապես տեղի է ունենալու իրադարձությունների շատ խորհրդանշական շղթայում՝ թողնելով բավական ուշագրավ հետևությունների առիթներ: Պետք է սպասել, թե ինչ տեղի կունենա այցի ընթացքում, ինչ հայտարարություններ կլինեն, կամ ինչ զարգացումների կբերեն դրանք և՛ Հայաստանի ներսում, և՛ արտաքին զարգացումներում:

Աշխարհաքաղաքական զարգացումները հարավկովկասյան տարածաշրջանում մտել են բավական ինտենսիվ ընթացքի փուլ, և իրադարձությունները տեղի են ունենում շատ արագ: Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունից հետո Հարավային Կովկասում ըստ էության փոխվում է աշխարհաքաղաքական իրավիճակը, փոխվում է գունավորումը: Ո՛չ ֆիզիկապես կամ վարչական իմաստով, ո՛չ սահմանների փոփոխության իմաստով, սակայն մթնոլորտային առումով փոխվում է ստատուս քվոն:

Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոն է բացվում, Թուրքիայում ծավալվում են թուրք-քրդական բախումներ, միաժամանակ արտահերթ ընտրություններ, որոնք կարող են ավարտվել անգամ իշխանափոխությամբ, ակտիվանում է Միացյալ Նահանգները: Այս ամենը, իհարկե, անխուսափելիորեն պետք է բերեր հայ-ռուսական որևէ շփումների, հարցն այն է, թե ինչի են բերելու այդ շփումները և հատկապես ինչ հարցերում:

Ընդհանուր առմամբ խնդիրն այն է, որ երբ Մոսկվան փորձում է պայքարել տարածաշրջանում իր ազդեցության պահպանման կամ ազդեցության վերականգնման համար, ապա, որպես կանոն, գործընկեր է ընտրում Ադրբեջանին, իսկ Հայաստանին հիշում են, երբ հարկավոր է ուղղակի ցույց տալ Կովկասում իրենց ազդեցությունը: Եվ այստեղ է, որ հայ-ռուսական հարաբերություններում որևէ նմանօրինակ հանդիպման հեռանկար Հայաստանի համար միշտ էլ լինում է տագնապալի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում