1998թ. մարտի 24-ին Չավին իր առաջին խաղն անցկացրեց «Բարսելոնա»-ի կազմում՝ ընկերական հանդիպման շրջանակներում: Կատալոնիայի առաջնությունում «Բարսա»-ի հակառակորդը «Լերիդա»-ն էր:
Չավին մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր Ժոզե Մոուրինյոն: Պորտուգալացին փոխարինել էր հոլանդացի մասնագետ Լուի Վան Գալին:
Իսկ Չավիի պաշտոնական մեկնարկը թիմում կայացավ 1988թ. օգոստոսի 18-ին՝ «Մալյորկա»-ի դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության հանդիպման շրջանակներում:
33-ամյա կիսապաշտպանն իր թիմի կազմում անցկացրել է 655 հանդիպում: Չավին «Բարսա»-ի կազմում հեղինակել է 78 գոլ:









































