Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերս»-ի մարզական տնօրեն Չարլզ Գրինը հայտարարեց, որ առաջիկա 5 տարիներին ակումբը կարող է հայտ ներկայացնել Անգլիայի Պրեմիեր Լիգայում հանդես գալու համար: Հիշեցնենք, որ ֆինանսական խնդիրների պատճառով թիմը տեղափոխվեց Շոտլանդիայի 4-րդ լիգա:
«Վաղ թե ուշ «Ռեյնջերս»-ն ու «Սելթիկ»-ը լքելու են Շոտլանդիայի առաջնությունը: Դա կարող է լինել առաջիկա 5 տարիներին:
Ես խոսել եմ անգլիական որոշ ակումբների գործադիր տնօրենների հետ, և նրանք բոլորը նշում էին, որ ուրախ կլինեն Պրեմիեր Լիգայում տեսնել «Ռեյնջերս»-ին: 20 մարդուց միայն 2-ը դեմ արտահայտվեցին:
Սակայն ես չեմ ցանկանում «Ռեյնջերս»-ին տեսնել Պրեմիեր Լիգայում կամ երկրորդ լիգայում: Պետք է սկսել ցածր դիվիզիոններից և աստիճանաբար առաջ շարժվել»:






































