Saturday, 13 06 2026
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց

Ինչից է գալիս որակյալ փոփոխությունը

Փորձենք ինքներս մեզ հարց տալ, թե ո՞րն է կյանքի որակի փոփոխության չափանիշը: Այսինքն, ի՞նչ պետք է փոխվի մեր կյանքում, որ մենք համարենք, որ կյանքի որակը սկսել է փոխվել: Թվում է, թե այդ հարցի պատասխանը շատ պարզ է` մենք պետք է սկսենք լավ ապրել, առանց գերլարվելու ստանանք այնքան եկամուտ, որ կարողանանք ըստ պահանջի սնվել, հագնվել պատշաճ, պատշաճ կրթություն ստանալ, չդառնալ այս կամ այն անձի անպօրինի քայլերի զոհը, ընտրությունների ժամանակ ազատ ընտրենք ում ուզում ենք, ու մեզ այլ արդյունք չպարտադրեն, ազատորեն զբաղվենք բիզնեսով, և այդ կարգի տասնյակ ու գուցե հարյուրավոր չափանիշներ, որոնց դրսևորումը կվկայի մեր կյանքի որակի փոփոխության մասին:

Հիմա փորձենք տեսնել, թե այդ ամենից ինչն է, որ տեղի է ունեցել կամ տեղի է ունենում մեր կյանքում: Գրեթե ոչինչ: Մեր հասարակությունը կամ զրկված է աշխատանքի հնարավորությունից, կամ աշխատում է գերլարված, բայց չի կարողանում հասցնել նվազագույն պահանջների հետևից: Մենք և մեր երեխաները զրկված ենք որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից, քանի որ բուհական համակարգում գերշիխող խավարամտություն և գավառամտություն է, որը օծված է բյուրեղացած կոռուպցիայով: Մենք կարող ենք մեր կյանքի յուրաքանչյուր դրվագում խանգարել պաշտոնավոր, փողատեր կամ պագոնավոր որևէ մեկին, ու օրենքը մեր տերը չէ, եթե իհարկե արտառոց ոչինչ չլինի և մեր «վիճակախաղի տոմսը» դրա շնորհիվ չշահի: Մենք այսօր ոչ միայն չենք կարողանում ազատորեն ընտրություն կատարել և իշխանություն ձևավորել, այլ չենք կարողանում նույնիսկ ազատորեն մեր դժգոհությունը արտահայտել տարիներ առաջ մեր կատարած ընտրությունները կեղծելու կապակցությամբ` մենք պիտի դժգոհենք այնտեղ, որտեղ ոչ թե մենք, այլ իշխանությունը կկամենա, մենք պետք է դժգոհենք այն աստիճանով ու ձևով, ինչը ոչ թե Սահմանադրությունն ու օրենքները, այլ իշխանության կամքն են որոշում:

Հակառակ դեպքում մենք կհայտնվենք բանտում կամ անընդհատ հետապնդումների թիրախ կլինենք: Մենք այսօր չենք կարող զբաղվել մեր ուզած բիզնեսով, որովհետև եթե դրա շնորքն էլ ունենանք, չունենք օլիգարխիայի ճանապարհին հայտնվելու իրավունք: Ինչ կա, որ մեր կյանքում այսօր փոխվել է շոշափելիորեն, կամ սկսվել է փոփոխության շոշափելի գործընթաց: Ոչինչ: Միայն խոսքեր, հայտարարություններ, հավաստիացումներ, խոստումներ: Այսինքն, միայն քարոզչություն: Ու մարտի 1-ի բացահայտման նոր ալիքի մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը երկրում սկսված ինչ որ փոփոխությունների վկայություն ներկայացնելու փորձը առնվազն մոլորություն է: Բանն այն է, որ այդ փորձի ձևն ինքնին վկայում է, որ երկրում ոչինչ էլ չի փոխվել: Որովհետև, իրավապահ մարմիններն ու դատական համակարգն իրենց գործը պետք է անեն ոչ թե նախագահի ցուցադրական կարգադրության, այլ անձնական նախաձեռնությունների միջոցով: Այլապես այսօր նա հորդորում է նորից սկսել գործընթացը, վաղը նույն կերպ կհայտարարի այն նորից դադարեցնելու մասին: Ակնհայտ է, որ հայտարարությունը թելադրված է քաղաքական կոնյուկտուրայով:

Եթե դա լիներ Սերժ Սարգսյանի անձնական շահագրգռությունը, եթե դա նրան իսկապես հուզեր որպես մարդ, որպես պետության և հասարակության համար հոգ տանող գործիչ, ապա նա անցյալ երեք տարիների ընթացքում եթե նույնիսկ չկարողանար բացահայտելուն ուղղված քայլեր կատարել, ապա գոնե պետք է որ կարողանար ցույց տված լինել այդ հարցում իր շահագրգռությունը: Իսկ եթե քայլը պայմանավորված է քաղաքական կոնյուտուրայով, ապա մեծ հաշվով արդեն դրա հնարավոր արդյունքը դառնում է շատ հարաբերական` այսօր մի արդյունք կլինի, վաղը` մեկ այլ: Առավել ևս, որ արդյունքից խոսելը դեռ վաղ է: Վաղ է նաև խոսել փոփոխություններից, որովհետև Հայաստանի իշխանությունը հենց միայն վերջին ամիսների ընթացքում շատ անգամ է այդ հարցում չարաշահել հասարակության եթե ոչ վստահությունը, ապա գոնե ինչ որ մի տեղ ամփոփված ակնկալիքը: Երբ իշխանությունը որևէ փոփոխության գնում է միայն երբ այլևս սպառված են չգնալու բոլոր անվտանգ ճանապարհները, ապա դա չի կարող որակի փոփոխության նախանշան լինել: Որոկի փոփոխությունը գալիս է փոփոխողի որակից: Իսկ իր որակի փոփոխություն իշխանությունը չի դրսևորում, այլ նույնիսկ դրսևորում է հակառակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում