Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Ասադի համայնքի ներկայացուցիչները ընդդիմադիր խումբ են ձևավորել

Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հավատակիցները՝ ալաուիական ուղղության մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, կիրակի հանդիպում են ունեցել Կահիրեում՝ Սիրիայում գտնվող ալաուիներին կոչ անելով միանալ ընդդիմությանը, քանի դեռ շատ ուշ չէ: Այս մասին հայտնում է Fox News-ը:

Ալաուիները երկար ժամանակ դիտարկվում էին որպես Ասադի վարչակարգի ողնաշարը, և սիրիական ընդդիմությանն աջացելու մասին այս որոշումը բարդացնում է իրավիճակը, քանի որ ալաուիներից շատերն իրենց ապագան դեռ տեսնում են Ասադի վարչակարգի գոյատևման մեջ:

Նրանք, ովքեր համարձակվում են հակառակվել Ասադին, ճնշումների են ենթարկվում ոչ միայն վաչակարգի, այլևս սեփական ընտանիքների կողմից: Ընդդիմադիր կոնֆերանսի գրեթե բոլոր՝ 50 ալաուի մասնակիցները ձերբակալված են եղել, բռնության կամ սպառնալիքների ենթարկվել իրենց քաղաքական հայացքների համար: Մասնակիցներից մեկը նշել է, որ ինքը սպանության սպառնալիքներով նամակ է ստացել, որում պահանջվել է չմասնակցել կոնֆերանսին:

Սիրիացի ալաուիների համար իր տեսակի մեջ առաջին ընդդիմադիր հանդիպումը արտացոլում է նրանց վախն առ այն, որ Ասադի վարչակարգի տապալումից հետո իրենք կարող են դառնալ վրեժխնդրության զոհ: Ոմանք, մասնավորապես, մտավախություններ ունեն՝ կապված այլ երկրներից ջիհադիստների հոսքի հետ, որոնք շիաներին դիտում են որպես հերետիկոսներ: Շատ ալաուիներ կարծում են, որ սիրիական պատերազմը գոյության կռիվ է՝ ընդդեմ սուննի մեծամասնության:

Այսպես, ալաուիական ընդդիմադիր խմբի հայտարարությունում ասվում է, որ «սիրիական վարչակարգը այլ բնորոշում չունի, քան բռնակալությունն է»:

«Սիրիայի վարչակարգի այն հայտարարությունները, որ իրենք պաշտպանում են փոքրամասնություններին, մասնավորապես ալաուիներին… փորձ է աշխարհին ներկայացնել, որ սա պայքար է իսլամական ծայրահեղականության և ահաբեկչության դեմ»:

Հանդիպման մասնակիցներից մեկը նշել է, որ թեև շատ սիրիացիներ այլևս չեն վախենում բարձրաձայնել իրենց կարծիքը, սակայն ալաուիները ուժեղ ճնշման տակ են հենց իրենց համայնքի անդամների կողմից:

Մասնակիցներից մեկը կոնֆերանսը նկարագրել է որպես իրական ընդդիմադիր շարժում, որը չի ցանկանում առանձնանալ հայրենիքից: Նա դեմ է արտահայտվել Սիրիայն ըստ կրոնական ուղղությունների բաժանելուն կամ ալաուիական անկլավի առանձնացմանը (ինչպես եղավ 1930-ականների վերջին՝ Ֆրանսիայի մանդատի տակ):

«Ի վերջո, մենք բոլորս միևնույն նավում ենք, որը խորտակվում է: Մենք թիմի մի մասն ենք, որը փորձում է փրկել նավը»,- փաստել են հանդիպմասն մասնակիցները:

Ուշագրավ է, որ մասնակիցների մի մասը չեն հայտնել իրենց անունը կամ ներկայացել են կեղծանվամբ:

Ալաուիականությունը շիա իսլամի ուղղություն է: Այս ուղղության ներկայացուցիչները կազմում են Սիրիայի բնակչության 12 տոկոսը և հիմնականում բնակվում են Միջերկրական ծովի ափամերձ լեռնային շրջաններում: Սիրիայի հակամարտության այս երկու տարիների ընթացքում ալաուիները կամ չեզոքություն են պահպանել, կամ ապավինել են վարչակարգին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում