Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

«Կառավարության չնչին սուբսիդիան հանգեցնելու է շղթայական թանկացումների». ՓՄՁ-ի ներկայացուցիչներ

Կառավարությունը նախօրեին որոշում ընդունեց ՓՄՁ-ի սպառած էլէլտրաէներգիան 250 կվ/ժ-ի չափով սուբսիդավորելու վերաբերյալ։ Իսկ մինչ այդ այս ոլորտի ներկայացուցիչներից ահազանգել էին, որ ՀԷՑ-ի աշխատակիցներին առաջարկվել է ստորագրել մի պայմանագրի տակ, որով պարտավորվում են աշխատել բարձրացված սակագնով։

Այս պայմանագիրը դեռ զանգվածային բնույթ չի կրել, ամեն դեպքում մեր հարցումների ժամանակ մեզ հետ զրուցած ՓՄՁ ներկայացուցիչներն ասացին, որ դեռևս նման փաստաթուղթ չի առաջարկվել, սակայն դա դեռ չի նշանակում, որ խնդիրը լուծվել է։ Ընդամենը 250 կվ էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը չի կարող կանխել թանկացումները։ Այսինքն, այս ծանր բեռը կրկին մնալու է քաղաքացու ուսերին։ Կառավարությունն ասում է՝ միջոցներ չունի ամբողջությամբ սուբսիդավորելու, արտադրողն էլ ասում է, որ այդ դեպքում ստիպված է թանկացնելու արտադրանքը, իսկ քաղաքացին կենսական նշանակության ապրանքները բարձր գներով սպառելով՝ վճարում է չսուբսիդավորած բարձրացված սակագնի դիմաց։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մի քանի սննդի կետերի ներկայացուցիչներ իրենց վրդովմունքը հայտնեցին կառավարության որոշման վերաբերյալ։

Գայանե Ղազարյանը հացաբուլկեղենի արտադրամասի մենեջեր է։ Ասում է՝ իրենք 60-70 հազար դրամի էլէկտրաէներգիա են սպառում, մինչդեռ կառավարությունը մոտ տասը հազար դրամի չափ սպառած էներգիան է սուբսիդավորելու։

«Մարդկանց վիճակը ահավոր է, իրենց սուբսիդավորումներին ես չեմ հավատում, նրանց որոշումներից և ոչ մեկը ժողովրդի օգտին չէ։ Ավելի լավ է ո՛չ թանկացնեն, ո՛չ էլ սուբսիդավորեն։ Հոսանքը թանկացավ, ամեն ինչն է թանկանալու, դա լուծում չէ, քանի որ թանկի դեպքում էլ կնվազի արտադրանքի սպառումը, ինչն էլ բերելու է արտադրամասի փակմանը»,-ասաց տիկին Գայանեն։

Կենտրոնի սննդի կետերից մեկի աշխատակիցը՝ տիկին Սեդան, մեզ հետ զրույցում իր զարմանքը հայտնեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի այն հայտարարության կապակցությամբ, թե իրենց հաշվարկներով ՓՄՁ-ն սպառում է 500 կվ/ժ-ի չափ էլեկտրաէներգիա, այնինչ՝ իրականում իրենք սպառում են ավելի քան 1000 կվ/ժ հոսանք։ «Եթե նրանք մեր սպառած հոսանքի ընդամենը 30 տոկոսն են սուբսիդավորելու, մենք էլ արդեն 20 տոկոսով ենք թանկացնելու։ Անգամ խանութի ապրանքն է թանկանալու, իսկ մենք արտադրում ենք, ինչը նշանակում է, որ թանկացումն անխուսափելի է»։

Մեր մյուս զրուցակիցը՝ Գագիկը, շաուրմայի բիզնեսով է զբաղված։ Մեզ հետ զրույցում ասաց, որ թանկացումը լուծում չէ, քանի որ այդ դեպքում սպառումն է նվազում, ինչն էլ, ինչպես շատերի դեպքում, հանգեցնելու է օբյեկտի փակվելուն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում