Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Չեխիայի ընտրանու դեմ մարտի 26-ին կայանալիք խաղից առաջ հանդիպեց լրագրողների հետ:
«Օզբիլիսի մասնակցությունը խաղին հարցականի տակ է: Եթե նա չխաղա, խաղադաշտ դուրս կգա Էդգար Մանուչարյանը: Մյուս տասը ֆուտբոլիստների հարցում կողմնորոշվել եմ: Չեխերը շատ հզոր հավաքական ունեն, և եթե խաղանք այնպես, ինչպես վերջին ընկերական խաղում, ապա հաջողության չենք հասնի: Թիմերի հնարավորությունները հավասար եմ գնահատում: Իսկ ինչ վերաբերում է Դանիայից չեխերի կրած պարտությունը, ապա ես ուշադրություն չեմ դարձնում դրան: Դանիացիները կարողացան առաջինը գոլ խփել և հաղթանակ տանել:
Չեխիայի հավաքականի խաղին հետևում եմ «Եվրո-2012»-ից: Թիմը կայուն խաղ է ցուցադրում և կարգապահ է: Այդ իսկ պատճառով դանիացիներից 0:3 հաշվով պարտությունն անակնկալ էր ինձ համար: Մեր թիմը տրամադրված է խաղին և լարցուցիչ մոտիվացիայի կարիք չի զգում:
Պաշտպանության կենտրոնում կխաղան Արզումանյանը, Հարոյանը, Ոսկանյանն ու Խաչատուրովը»:





































