Կիրակի երեկոյան սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել, թե Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը սպանվել է:
Ֆրանսիական Le Point-ը նշում է, որ շշուկի սկզբնաղբյուրները սոցիալական մեդիա կայքերն են:
Պարբերականը նշում է, որ Ասադի սպանության լուրը դեռևս պաշտոնապես չի հաստատվել՝ ավելացնելով, որ Սիրիայի ազատ բանակը հերքել է այդ տեղեկությունը:
Ասադի սպանության մասին Twitter-ի իր էջում տեղեկություն է տարածել նաև Քաբուլում Reuters-ի թղթակիցը: Համաձայն շշուկների՝ շաբաթ օրը Ասադի վրա կրակել է նրա իրանցի թիկնապահը, որից հետո նրան տեղափոխել են Դամասկոսի հիվանդանոց: Այլ կայքերի հաղորդմամբ՝ Իսրայելի և Լիբանանի հատուկ ծառայությունները հաստատում են Սիրիայի նախագահի մահվան լուրը:
Այնուամենայնի, առայժմ ոչ մի առաջատար լրատվամիջոց չի հաստատել Ասադի սպանության լուրը:
Սիրիայում Ռուսաստանի դեսպանատնից Interfax-ին հայտնել են, որ իրենք նման տեղեկատվության չեն տիրապետում:









































