«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը հայտարարել է այն մարդու անունը, որը կփոխարինի մահացած Աբդելհամիդ Աբու Զեիդին՝ կազմակերպության մահրիբյան թևի առաջնորդին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Ալժիրի Ennahar TV հեռուստաալիքը:
«Իսլամական Մահրիբում Ալ-Քաիդա»-ի ղեկավար կդառնա 24-ամյա, ծնունդով Ալժիրից Ջամել Օկախան, որը հայտնի է նաև Յահիա Աբուլ Հանամ անունով:
Al-Arabiya հեռուստաալիքի տվյալներով՝ նա «Իսլամական Մահրիբում Ալ-Քաիդա»-ի ղեկավարներից մեկի՝ Աբդելմալեք Դրուքդելի «աջ ձեռքն է»: Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Օկախան մասնակցել է 2009թ. Մավրիտանիայում ԱՄՆ քաղաքացի Քրիստոֆեր Լեգետայի սպանությանը:
Մահրիբյան «Ալ-Քաիդա»-ի նախկին առաջնորդ Աբդելհամիդ Աբու Զեիդը սպանվել է փետրվարին՝ Մալիում Ֆրանսիայի և Մալիի միավորված ուժերի դեմ մարտի ժամանակ: Ֆրանսիայի իշխանությունները Աբու Զեիդի սպանությունն համարել են կարևոր ձեռքբերում ահաբեկչության դեմ պայքարում:










































