ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են առաջնային գծում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությունը, մտքեր են փոխանակվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաÕ ² կարգավորման հեռանկարների վերաբերյալ, կարևորվել է ԵԱՀԿ ՄԽ և ՊԲ-ի հետագա համագործակցության անհրաժեշտությունը: