Վրաստանում հաշվում են անցած շաբաթ հանրապետությանը վրա հասած ուժեղ փոթորկի վնասները: Ավելի քան 100 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության: Կան զոհեր: Արմատախիլ են եղել հարյուրավոր ծառեր: Բաթումում ջրի տակ են անցել կենտրոնական փողոցները և օդանավակայանի մոտակա տարածքը: Թբիլիսիում ուժգին քամին պոկել է տասնյակ տների տանիքներ:
Վրաստանի իշխանությունները ստեղծել են օպերատիվ շտաբ՝ տարերքի հետևանքները վերացնելու համար:











































