Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Մարտի 1-ը առիթ տվեց, որ հայ ժողովուրդը վերանայի իր պատկերացումները Ռուսաստանի մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային միացյալ նախաձեռնության համակարգող Շանթ Հարությունյանը։


– 2012 թ. նախագահական ընտրություններում Ռուսաստանի Դաշնության իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը հայտարարել է, որ իր նախընտրելի թեկնածուն վարչապետ Վլադիմիր Պուտինն է: Վլ. Պուտինը չի բացառել, որ կմասնակցի նախագահական ընտրություններին: ՌԴ գործող նախագահ Դմիտրի Մեդվեդևը ևս չի բացառել, որ առաջիկա ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը նախագահի երկրորդ ժամկետի համար: Ի՞նչ զարգացումներ կարող են լինել Հայաստանի ներքաղաքական կյանքում, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը շարունակում է մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա:


– Ես մեկ տարի առաջ իմ տեսակետը հայտնել եմ «Ժամանակ» թերթում, և այս մեկ տարվա ընթացքում իմ կարծիքը չի փոխվել: Վստահ եմ, որ Պուտինը դնելու է իր թեկնածությունը, ու եթե նա հաղթի, Հայաստանում իշխանության հավակնորդ կլինի Ռոբերտ Քոչարյանը: Եվ որպեսզի նման բան տեղի չունենա, Սերժ Սարգսյանը ստիպված պետք է անցկացնի արտահերթ ընտրություններ և «վերընտրվի»: Արևմուտքին, իհարկե, ձեռնտու է, որ Ռուսաստանը լինի կանխատեսելի երկիր, որպեսզի ինքն էլ ճանաչի Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերը, ազդեցության գոտիները: Ես կարծում եմ, որ Ռուսաստանն այնպիսի չարիքի կայսրություն է, որը պետք է լիովին ապամոնտաժվի: Արևմուտքը, աջակցելով Մեդվեդևին, շանս է տվել Ռուսաստանի էլիտային և հանրությանը՝ դառնալու նորմալ երկիր: Չնայած չեմ կարծում, թե Արևմուտքը հավատում է Ռուսաստանի բարեփոխմանը: Հիշենք՝ ԱՄՆ փոխնախագահ Ջ. Բայդենը Մոսկվայում հայտարարեց, որ եթե Պուտինը վերադառնա, կլինեն պրոբլեմներ, և իրենք ստիպված կլինեն հեղափոխություն անել, նշանակում է, որ Արևմուտքը աջակցում է Մեդվեդևին: Մյուս կողմից էլ՝ եթե ռուս հանրությունն ունի մեծապետական, հակաարևմտյան կողմնորոշում, ապա կնախընտրի Պուտինին:


– Վերջերս նկատելի ակտիվություն է դրսևորում նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Նա իր ելույթներում շեշտադրումներ է անում քաղաքացիական հասարակությանը խրախուսելու, սեփական իրավունքների համար պայքարելու անհրաժեշտության մասին: Օրերս էլ Մարի Յովանովիչը հայտարարեց, որ Հայաստանն այս պահին չի կարող դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային նոր ծրագրի համար, քանի որ ընտրությունների և մի շարք այլ պատճառներով Հայաստանի ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին:


– Հակոբ Բադալյանը լավ վերլուծություն էր կատարել այդ մասին: Երբ ամերիկյան կողմը նման հայտարարություններ է անում, ըստ վերլուծաբանի, շատերը մտածում են, որ ճնշումներ կան Լեռնային Ղարաբաղի հարցով: Մինչդեռ ոչ ոք չի մտածում, որ այդկերպ նա փորձում է կանխել Լեռնային Ղարաբաղի հարցում ճնշման բոլոր ձևերը: Մեր ժողովուրդը լոկալ է նայում խնդիրներին և երևույթները դիտարկում է համաշխարհային զարգացումների համատեքստից դուրս: Եթե առանձին ես վերլուծում Մարի Յովանովիչի հայտարարությունները, հնարավոր է, որ այդպես է, բայց խճանկարի մեջ պատկերը լրիվ փոխվում է: Մարի Յովանովիչի հայտարարություններին զուգահեռ պետք է դիտարկել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները, ԵԽԽՎ հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի խորհրդարանը չի արտացոլում հասարակական տրամադրությունները: Չմոռանանք, որ այս ամսվա վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնելու են Վաշինգտոն՝ խորհրդակցություն անցկացնելու ԱՄՆ կառավարության պաշտոնյաների հետ և քննարկելու ԼՂ խաղաղ կարգավորման խնդիրը: Այնպես չէ, որ Արևմուտքին մտահոգողը մեր ընտրություններն են և ժողովրդավարության խնդիրները:


– Մի քիչ ուշացած, բայց ստիպված եմ հարցնել՝ արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխությունները իրենց ազդեցությունը չե՞ն կարող ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքում:


– Հենց այդ շարժի դեպքում փոփոխությունների հավանականությունը, իմ կարծիքով, առավել փոքրանում է: Համաշխարհային կենտրոնների ռեսուրսները տեղաբաշխվում են արաբական աշխարհում, քանի որ այն Հայաստանի նման փոքր երկիր չէ, այլ մի հսկայական տարածաշրջան: Այնտեղ ոչ միայն ռեժիմները տապալելու, այլև ռեժիմներ ձևավորելու խնդիր է դրված: Իսկ ԱՄՆ-ն խնդիր ունի այնպես անել, որ այնտեղ իսլամիստները չգան իշխանության, քանի որ կան իսլամիստական հզոր շարժումներ: Ինձ թվում է, որ արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները դրական նշանակություն ունեցան: Մարդիկ տեսան, որ, առանց զոհաբերությունների, փոփոխություններ հնարավոր չէ իրականացնել, և երկրորդ՝ դատապարտելի չէ, որ լինում են զոհաբերություններ, նույնիսկ՝ անկարգությունների տեսքով: Եվ եթե մեր ժողովուրդը ցանկություն ունենա փոփոխությունների դիմելու, ապա չի ասի, թե՝ մի խոտ էլ չենք տրորել: Ամբողջ աշխարհում ժողովուրդները խոտ էլ են տրորում, անկարգություններ էլ են անում հեղափոխության հաղթանակի համար, և ոչ ոք չի դատապարտում: Մտածողության առումով, իրոք, փոփոխությունների կարող են հանգեցնել այդ հեղափոխությունները: Ես կարծում եմ, որ արտաքին աշխարհի կողմից բազմաշերտ ճնշումները երկու խնդիր են լուծում. Առաջին՝ թույլ չտալ, որ ԼՂ հարցում զիջումներ արվեն, և երկրորդ՝ Հայաստանում ձևավորել նպաստավոր քաղաքական դաշտ: Ես մնում եմ այն կարծիքին, որ Սերժ Սարգսյանը հարկադրված է լինելու անցկացնել ՀՀ ԱԺ և նախագահի արտահերթ ընտրություններ: Նա ստիպված է լինելու ձևավորել այնպիսի խորհրդարան, որը կողմ լինի ԼՂ խնդրի կարգավորման հարցում փոխզիջումային տարբերակի:


 


– «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը տեսակետ է արտահայտել, որ գնալով թուլանալու է Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում: Գուցե դրանո՞վ է պայմանավորված, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ դիմում է կտրուկ գործողությունների՝ հայ-ռուսական համագործակցության պայմանագիր է երկարաձգում, Երևանի քաղաքապետարանում ռուսերենի դասընթացներ է կազմակերպում:


– Այդ ամենը հենց ցույց է տալիս, որ Ռուսաստանի ազդեցությունը թուլանում է, և ռուսները հայտնվել են ցայտնոտի մեջ ու անում են ոչ ադեկվատ, կոպիտ քայլեր: Այլևս ռուսական գործակալական ցանցը չի կարողանում սպասարկել Ռուսաստանի շահերը Հայաստանում և տանուլ է տալիս: Ռուսաստանը ստիպված է դիմել բռնաճնշումների, սակայն այդ ամենը արագացնելու է նրա պարտությունը և բումերանգի էֆեկտով հարվածելու է հենց Ռուսաստանին: Քանի դեռ Հայաստանը շարունակում է մնալ գաղութացված, անազատ վիճակում, մենք չենք կարող պարզել՝ հայ ժողովուրդը իսկապե՞ս սիրում է Ռուսաստանին, թե՞ ոչ:


– Իսկ Մարտի 1-ը նշանակալի դեր չխաղա՞ց, որ մեր հասարակությունը վերանայի իր ավանդական պատկերացումները Ռուսաստանի մասին:


– Կարծում եմ, Մարտի 1-ը իր ողբերգականությամբ հանդերձ, առիթ տվեց, որ մեր ժողովուրդը սթափվի ու վերանայի իր կարծրատիպային պատկերացումները Ռուսաստանի մասին, և շարժվի հայկական ավանդական միտքը: Հասարակության ընկալման մեջ շատ բան փոխվեց. մտածող մարդիկ սկսեցին քննարկել, թե ինչ դեր է խաղում Ռուսաստանը մեր տարածաշրջանում: Այդ դրական փոփոխությունն, անշուշտ, եղել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում