Պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով անկախ հանձնաժողովը երեկ հավանության է արժանացրել «Սևան» քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի միջնորդությունը ընդդիմադիր գործիչ Արամ Բարեղամյանին ժամկետից վաղ ազատ արձակելու մասին միջնորդությունը:
Քրեակատարողական վարչությունը առաջիկա օրերին միջնորդությունը կներկայացնի դատարան, որը որոշում կկայացնի այդ հարցով:
«Հայոց համազգային շարժում» կուսակցության Հրազդանի կառույցի ղեկավար Արամ Բարեղամյանը 2008 թվականին հուլիսին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով: Հոդվածներից մեկով` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու և անցկացնելու մասով, նա արդարացվել է հանցակազմի բացակայության պատճառով: Բարեղամյանը մեղավոր է ճանաչվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու և առողջությանը վնաս պատճառելու մեջ:









































