Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում առաջին անգամ ժամերգությունը գլխավորել է Արմավենու կիրակիի առիթով՝ այդպիսով դնելով Զատկի շաբաթվա միջոցառումների մեկնարկը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նոր հովվապետը հավատացյալների առջև է հայտնվել տեղի ժամանակով ժամը 9.30-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 12.30-ին): Նա օրհնել է արմավենու և ձիթենու ճյուղերը, որոնցով կարդինալները, եպիսկոպոսներն ու հոգևորականները ավանդաբար եկել էին ժամերգության:
Ժամերգությունն անցկացվել է Սուրբ Պետրոսի հրապարակում, որը վերածվել է ծաղկած այգու՝ ձիթենու և դեղձի ծառերով, որոնք պապին են ուղարկվել Իտալիայի հարավային Ապուլիա շրջանից: Հրապարակը զարդարվելէ բազմատեսակ ծաղիկներով: Վատիկանում ժամերգության ժամանակ կբաժանվի ավելի քան 200 հազար ճյուղ:
Տիրոջ մուտքը Երուսաղեմ նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ Մեծ Պահքի վեցերորդ կիրակի օրը:









































