Այսօր Իսրայելում` Թել-Ավիվի կենտրոնական փողոցներից մեկում, կհռչակվի Պաղեստինի անկախությունը: Բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիրներ, ձախակողմյան կազմակերպություններ ապրիլի 21-ին Թել-Ավիվի կենտրոնական Ռոտշիլդի բուլվարում կկազմակերպեն ակցիա, որտեղ կհռչակեն Պաղեստինի անկախությունը 1967թ.-ի սահմաններով:
Ակցիայի վայրը պատահական չէ ընտրված, քանի որ հենց Ռոտշիլդի բուլվարում է 1948թ. երկրի ղեկավար Դավիթ Բեն Գուրիոնը հռչակել Իսրայելի անկախությունը: Ակցիայի վերջում դրա մասնակիցները կհրապարակեն հռչակագիր, որտեղ, մասնավորապես, ասված է. «Իսրայելի հողում ծնվել է Իսրայելի ժողովուրդը, իսկ Պաղեստինի հողում ծնվել է Պաղեստինի ժողովուրդը»:
Facebook սոցիալական ցանցում բացվել է հատուկ էջ, որտեղ ակցիայի մասնակիցները իսրայելցիներին կոչ են անում մասնակցել դրան:








































